կարևոր
5972 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-28 11:27

Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը փողոցային հայհոյանքներով հարձակվել է ակցիայի մասնակիցների վրա․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողով մտնելու պահին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վրա ձվերով հարվածել են քաղաքացիները՝ վանկարկելով «դավաճա՛ն»։ Ինչպես երևում է տեսանյութից՝ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո փողոցային հայհոյանքներով հարձակվում է ակցիայի մասնակից քաղաքացիների վրա՝ բռունցքներով հարվածելով նրանց:

Քաղաքացիները փորձում են կարգի հրավիրել նրան, սակայն պատգամավորը տեղի չի տալիս և իր ագրեսիվ պահվածքով մինչև հեռանալը հարվածում է աջուծախ՝ դրևսորելով փողոցայինի վարքագիծ:

Մանրամասն՝ տեսանյութում.