07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
Մեկ օրում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 300 հեկտար տարածք, ավելի քան 120 կմ ճանապարհ, 505 բնակելի շինություն: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 12 հազար պայթուցիկ նյութ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելում է, որ հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։