կարևոր
545 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-28 09:41

Օշականում մեքենա է այրվել

Օշականում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 23։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքից Օշական գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28-ին, ժամը 00:15-ին, մարվել` 00:24-ին: Օշական գյուղի Դպրոցականների փողոցում այրվել է «Lada 2114» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան։