կարևոր
1674 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-27 22:47

Ֆրանսիացի բժիշկը գնահատել է COVID-ի հետ կապված Բրիտանիայի հետ սահմանները փակելու հնարավորությունը

Ֆրանսիացի բժիշկը գնահատել է COVID-ի հետ կապված Բրիտանիայի հետ սահմանները փակելու հնարավորությունը

Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերմամբ պայմանավորված՝ Ֆրանսիայի կողմից Մեծ Բրիտանիայի հետ սահմանները փակելը ֆրանսիացի բժիշկ Ժան-Դանիել Լելեվրը համարում է ոչ նպատակահարմար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ ես չեմ կարծում, որ դա շատ արդյունավետ է, որովհետև վիրուսի նոր տարբերակը հաստատվել է նաև Եվրոպայի այլ երկրներում ևս: Եվրոպայում բնակչության տեղաշարժն այնպես մասշտաբային է, որ մեկ երկիրը մյուսներից մեկուսացնելու հնարավորությունը պատրանք է»,-նշել է պատվաստումների գծով մասնագետ Ժան-Դանիել Լելեվրը:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերումը հայտնի դարձավ դեկտեմբերի 14-ին: Մեծ Բրիտանիայի նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների հարցերով խորհրդատվական խորհուրդը հաստատում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը ավելի արագ է տարածվում: Թեպետ նշվում է, որ այս նոր տարբերակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, սակայն դեռ ոչինչ չի խոսում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է հոսպիտալացման և մահացության տեսանկյունից:

Ավելի վաղ Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում հաստատվել է Մեծ Բրիտանիայում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի առաջին դեպքը: