կարևոր
1270 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-27 22:27

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հետքերով. Գոհար Մելոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հետքերով. Գոհար Մելոյան

«Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններին հասցեագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի կապակցությամբ չի հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ: ՀՀ վարչապետի և անվտանգության խորհրդի գրասենյակների պաշտոնական կայքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին անվտանգության խորհրդի 1-ին նիստը հրավիրվել է միայն սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի կապակցությամբ»,- գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը: 

«Այսինքն՝ ՀՀ իշխանությունները սույն թվականի սեպտեմբերի 1-ին, ՀԱՊԿ-ի կողմից նախազգուշացվելով՝

Ադրբեջանի կողմից մոտալուտ ժամկետներում նոր պատերազմ սանձազերծելու բարձր հավանականության,

Այդ պատերազմում Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ակտիվ մասնակցության մասին,

Ինչպես նաև ստանալով հնարավորություն, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով, ներկայացնելու ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ առաջարկներ (տես՝ օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը), վերոնշյալ փաստաթղթի շուրջ չեն հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ

Պատկերացնում եք, մոտալուտ մեծ պատերազմի և դրա մանրամասն նկարագրության վերաբերյալ ստանալով նամակ ՀԱՊԿ-ից՝ Հայաստանում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող պետական մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, դրևորել է անգործություն եւ անտարբերություն

Այդ դեպքում, ո՞ր պետական մարմինն է քննարկել ՀԱՊԿ-ից կողմից առաջարկված ռազմական և ռազմաքաղաքական օգնություն խնդրելու չափը եւ շրջանակները, նամակում նկարագրված վտանգների շուրջ անհրաժեշտ նախաձեռնվելիք քայլերը։

Ի՞նչ է սա՝ հանցավոր անգործություն, թե պետական դավաճանություն

Հ. գ. Ի դեպ՝ հանցավոր անգործությունը գնալով հավասարվում է անհավանականության ժանրին»,- գրել է Գոհար Մելոյանը: