կարևոր
1701 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-27 21:16

ԵՊՀ Ֆիզիկայի ֆաուլտետում երկու նոր մասնագիտություն է ավելացել

ԵՊՀ Ֆիզիկայի ֆաուլտետում երկու նոր մասնագիտություն է ավելացել

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը հայտարարում է, որ ԿԳՄՍ նախարարության 29.07.20 որոշման համաձայն՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում բացվում են նոր մասնագիտություններ, առանձին ընդունելություններով:

Առաջինը կոչվում է Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն: Դրա շրջանակներում պատրաստվելու են կադրեր Տեղեկատվական Տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, որոնք շատ լավ գիտեն նաև ֆիզիկա:

Երկրորդը կոչվում է Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա: Այն պատրաստելու է կադրեր ՊՆ-ի և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական կենտրոնների համար: Կադրեր, ովքեր շատ լավ գիտեն ֆիզիկա և ռազմական տեխնոլոգիաներ: Ովքեր պետք է մեծ ներդրում ունենան մեր երկրի ռազմական հզորության բարձրացման և նոր բնույթի զենքեր ստեղծելու մեջ: