կարևոր
1967 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-27 21:10

Ինչը ողջունվում էր 2018-ին, այժմ դիտվում է լիազորությունների չարաշահում. Սուրեն Պապիկյանը համայնքապետերին հրահանգ է տվել

Ինչը ողջունվում էր 2018-ին, այժմ դիտվում է լիազորությունների չարաշահում. Սուրեն Պապիկյանը համայնքապետերին հրահանգ է տվել

Aravot.am-ը գրում է.

Դետեմբերի 23-ին Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ցուցում է տալիս` չշրջանցել իրենց լիազորութունները: 

«Հարգում եմ բոլոր ինքնուրույն ինստիտուտների գործունեությունը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ որեւէ ինստիտուտ կարող է դուրս գալ իր լիազորությունների շրջանակներից: Բացի ձեր քաղաքացիական կարծիքը, որեւէ մեկը իրավունք չունի համայնքի կամ ինստիտուտի անունից խոսել եւ պահանջելու որեւէ այլ ինստիտուտի լիազորությունների կամ պարտականությունների հետագա կատարումը կամ չկատարումը»,- ասում է նախարարը` հորդորելով Սահմանադրությամբ եւ օրենքներով առաջնորդվել եւ միասնական առաջ գնալ, ոչ թե «երկիրը քայքայել»:

Դեկտեմբերի 8-ին Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել էր հայտարարություն` համայնքապետի եւ ավագանու անունից, որ միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նաեւ Թումանյան համայնքի ղեկավարի աշխատակազմն էր միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Դեկտեմբերի 5-ին Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամներն էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարություն տարածել: Հետո հերթով քրեական պատասխանատվության կանչվեցին Գորիսի, ապա Քաջարանի քաղաքապետերը:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանում իրավիճակն արտառոց էր եւ ՀՀ քաղաքացիների, այդ թվում հավաքական նման կեցվածքը եւ դրա արտահայտությունը թերեւս զարմանալի չէ: Բնական է, որ իշխանությունում զգուշավոր են վերաբերվում նման զարգացումներին:

Հատկանշական է իշխանության ընտրած պայքարի մեթոդը եւ Սուրեն Պապիկյանի բնութագրումները:

Մանավանդ, որ ընդամենը երկու տարի առաջ իշխանության համար պայքարող ընդդիմադիրների առաջնորդը խրախուսում էր համայնքապետերի նման հայտարարությունները, պաշտոնական լրահոսի վերածած իր ֆեյսբուքյան էջից տարածում եւ խրախուսում էր համայնքապետերի` թավշյա կոչվող հեղափոխությանը միանալու հայտարարությունները: Ուշագրավ է, որ այն ժամանակ համայնքապետերը պաշտոնական բլանկներով էին հրապարակում իրենց միացումը թավշյա հեղափոխությանը եւ դա չէր որակվում հակասահմանադրական քայլ կամ համայնքապետերի կողմից լիազորությունների շրջանցում: