18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Գերմանիայում դեկտեմբերի 27-ին սկսվել է Sars-CoV-2 կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը. առաջինը պատվաստում են տարեցներին և ծերանոցների աշխատողներին:
Գերմանիայում առաջին պատվաստումը պաշտոնապես տեղի է ունեցել նախօրեին Սաքսոնիա Անհալթում։ Այնտեղ պատվաստել են 101-ամյա Էդիթ Կվոյցալային, սակայն դա արվել է բացառության կարգով. պաշտոնապես պատվաստումների արշավը սկսվում է դեկտեմբերի 27-ին:
«Առաջին վարակվածը 101 տարեկան էր, հաջորդները նույնպես 100-ից բարձր տարիքի էին։ Այսպիսով առաջին երեք վարակվածները 100-ից բարձր տարիքի էին. Ես խոսել եմ մեր առաջին պատվաստված տիկին Հազեյի հետ, նա լավ է, ամեն ինչ լավ է տարել, պատմել է, որ ցավեր չի զգացել», -Welt հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բեռլինի առողջապահական գծով սենատոր Դիլեկ Կալայչին:
Կալայչին այցելել է Բեռլինի ծերանոց, որտեղ պատվաստում է իրականացվում։ 97 կենվորից պատվաստվելուն համաձայնել է 90 մարդ։ 80-ից բարձր տարիքի քաղաքացիները, ծերանոցների կենվորները և նրանց սպասարկող անձնակազմը Գերմանիայում պատվաստումների առաջին գերակա խումբն են։ Պատվաստումն իրականացվում է ծերանոցներում, դրա համար այնտեղ են մեկնում շարժական խմբերը։
Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին խմբաքանակները սկսել են Գերմանիա մատակարարվել այս շաբաթ Եվրամիությունում դրա գրանցումից հետո: Առաջին խմբաքանակի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 100 հազար դեղաբաժին, ընդամենը մինչեւ տարեվերջ Գերմանիան ակնկալում է ստանալ Pfizer/BioNTech պատվաստանյութի 1,3 մլն դեղաբաժին: Զանգվածային պատվաստումների համար ամբողջ երկրում ստեղծվել են ավելի քան 400 պատվաստման կենտրոններ, որոնք սարքավորված են խոշոր օբյեկտներում, ինչպիսին են հին օդանավակայանները, ցուցահանդեսային համալիրները, համերգասրահները, փակ մարզադաշտերը: