կարևոր
669 դիտում, 9 ամիս առաջ - 2020-12-27 17:42

Պուտինը որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Պուտինը որոշել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Տեսանելի ապագայում Վլադիմիր Պուտինը կպատմի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ իր ընդունած որոշման մասին, հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1»-ի եթերում:

«Մենք իրավունք ունենք ակնկալել, որ առաջիկայում նախագահն ինքը կպատմի իր ընդունած որոշման մասին: Ինքն ասել է, որ անպայման կպատվաստվի: Նա ասել է, որ այդ որոշումն է կայացրել եւ այժմ սպասում է ֆորմալ ընթացակարգերի ավարտին»,-պատմել է Պեսկովը «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:

Ինչ վերաբերում է նախագահի դստերն ու իր որոշմանը թույլ տալ դստերը կամավորագրվել պատվաստանյութը թեստավորելու համար, Պեսկովը հիշեցրել է, որ դա ամեն դեպքում Պուտինի անձնական կյանքին է վերաբերում եւ առաջարկել չանդրադառնալ այդ թեմային, հաղորդում է Վեստի.ռու-ն:

«Նա ասում է այդ մասին՝ փորձելով ցուցադրել մեր պատվաստանյութի նկատմամբ վստահության աստիճանը եւ դրա հուսալիությունը»,-հավելել է Պեսկովը: