16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն Ամանորին ընդառաջ ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ընդունել 250 միլիոն ԱՄՆ դոլարի Արցախին և Հայաստանին հատկացվող օգնության փաթեթը: Այս մասին հայտնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Առաջարկվում է 100 մլն դոլար հատկացնել տարհանվածներին, 20 մլն դոլար` բնակարաններին, սննդի անվտանգությունը` 0- 20 մլն դոլար, ջրամատակարարմանը/կոյուղիներին` 20 մլն դոլար, առողջապահությանը` 20 մլն դոլար, COVID-19- ի դեմ պայքարին` 25 մլն դոլար, վերականգնմանը` 20 մլն դոլար, ականազերծմանը (չպայթած զինամթերքի ոչնչացում)` 25 մլն դոլար։