28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Այսօր, դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մանուկ Պ․-ն է, ով Աշտարակի կամրջից իրեն ցած է նետել։
Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ազարյանի գլխավորությամբ՝ կամրջի վրա հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենա, որով ինքնասպանություն գործած տղամարդը կանգնել է Աշտարակի կամրջի վրա, ապա իրեն ցած նետել։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։