կարևոր
3579 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-26 22:30

Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ քարտուղարը գաղտնի նամակ է գրել Արմեն Գրիգորյանին եւ նկարագրել սպասվող պատերազմը. Միքայել Մինասյան

Հայաստանը զգուշացված է եղել Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության կողմից հավանական պատերազմի մասին ու մեր երկրի իշխանություններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն արել։ Նման աղմկահարույց բացահայտում է արել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեյբուքյան ուղիղ եթերում։

Պատերազմից 26 օր առաջ, Մինասյանի պնդմամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գաղտնի նամակ է գրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ նկարագրել սպասվող պատերազմը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նամակին կցել է նաեւ փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկել է Հայաստանին ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել: