կարևոր
2045 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-26 20:45

Դեկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ պատրաստվում են գնալ Մայր Աթոռ՝ կանխելու Հայոց եկեղեցու ու վեհափառի դեմ հնարավոր հարձակման ցանկացած փորձ. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն զորակցություն հայտնելու անհրաժեշտություն այս օրերին, թերեւս, կա: Վերջին օրերին Հայոց Եկեղեցու ու հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ արշավ է սանձազերծվել սոցիալական հարթակում, դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու կոչ-հրավերներ են արվում, համացանցում անգամ բացահայտ սպառնալիքներ են հնչում:

Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել ու փոխանցել հայրապետի հայրական հորդորը՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում ու աղոթել հայրենի մեր երկրի անսասանության եւ ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում: