24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մադրիդում հաստատվել է կորոնավիրուսի նոր տեսակի չորս դեպք, որը վերջերս հայտնաբերվել էր Միացյալ Թագավորությում: Այս մասին հայտնում է AL Jazeera-ն:
Մամուլի ասուլիսում Մադրիդի տարածաշրջանային կառավարության առողջապահության ղեկավարի տեղակալ Անտոնիո Զապատերոն հայտնել է, որ բոլոր չորս դեպքերը կապված են այն մարդկանց հետ, ովքեր վերջերս են ժամանել Մեծ Բրիտանիայից:
«Պացիենտները լուրջ հիվանդ չեն, մենք գիտենք, որ այս շտամն ավելի փոխանցելի է, բայց ավելի լուրջ հիվանդություն չի առաջացնում: Տագնապի կարիք չկա», - ասել է նա: Երկրում ևս երեք կասկածելի դեպք կա, բայց թեստերի արդյունքները հասանելի կլինեն ավելի ուշ: