6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Կալատանգան քաղաքից շուրջ 2,5 կիլոմետր հեռավորությամբ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է ծովում, Լուսոն կղզու հարավային Կալատանգան քաղաքից 2,3 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:
Նրա օջախն ընկած է 114 կիլոմետր խորության վրա:
Զոհերի ու ավերծությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի առաջացման սպառնալիք չի հայտարարվել: