կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-26 16:03

ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի միջև:

Կողմերը շարունակել են մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկմանը` այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքստում: