կարևոր
1115 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-26 14:55

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոնից, վերջին մեկ օրում գրանցվել է ավելի քան 29 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ներկայացնելով երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կենտրոնի տվյալները:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 հազար 258 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3 մլն 21 հազար 964-ի»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվել է 2 մլն 426 հազար 439 հիվանդ, մահացել` 54 հազար 226 մարդ: