կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-26 11:27

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում

Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլու,Հադրութի և Զանգելանի հատվածներում

Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնել է Թադևոսյանը: