կարևոր
977 դիտում, 11 ամիս առաջ - 2020-12-26 10:46

Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում. Տիգրան Աբրահամյան

Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու հնարավորություն է տեսնում։

Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։

Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում», նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում»։