29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
«Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետպատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:
Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռևս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը:
Կուլիսներում շրջող խոսակցությունների համաձայն, ՍԴ «ճգնաժամը լուծելուց» հետո Փաշինյանը ցանկանում էր անցնել ՄԻՊ-ին, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Հիմա, կարծես, իշխանությունների «ախորժակն» այս առումով նորից է բացվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: