04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Քաղաքական ինչպիսի զարգացումներ էլ լինեն, ինչ էլ որոշվի, իբրև քաղաքացի և լրագրող հայտարարում եմ` ես նոյեմբերի 9-ից մեկընդմիշտ և վերջնականապես լուծարել եմ իմ անձնական և գործնական բոլոր կապերը գործող իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ` առանց որևէ բացառության` անկախ ոմանց հետ նախկին մտերմությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանը։
«Երբևէ, որևէ հանգամանքի բերումով, նրանց չեմ լուսաբանելու, հարցազրույց չեմ անելու որևէ իմքայլականի հետ, նույնիսկ փողոցում տեսնելիս չեմ բարևելու, նրանք բոլորն ինձ համար հանցակիցներ են: Իմ ցավը խիստ անձնական է, և ես պատրաստ չեմ փոխզիջման գնալ խղճիս հետ` «նախընտրական հավասար եթերաժամանակ» հիմարագույն թեզի տակ հայրենավաճառներին եթեր բերելով: Սա իմ անձնական որոշումն է և բեկանման ենթակա չէ...»։