Սիրելի հայրենակիցնե՛ր,
2020 չարաբաստիկ տարին ճանապարհելիս՝ բոլորիս պարտքն է հիշել մեր հերոսներին, նահատակներին. Անուն առ անուն, բոլորին, անխտիր։ Նայել նրանց աչքերի մեջ, առերեսվել, փառաբանել ու կրկնել՝ Ձեզ բացակա չենք դնում։
Նրանք բոլորը այդ օրը՝ դեկտեմբերի 31-ին լինելու են մեզ հետ, ամեն մեկիս տանը, ընտանիքում։
Խնդրում ենք բոլորիդ,
Պատերազմում նահատակված զինվորների, կամավորների, զորակոչվածների լուսանկարները, կարճ կենսագրականներն ու մարտական ուղու մասին հիշատակումներն ուղարկել մեզ մինչեւ դեկտեմբերի 29-ը [email protected] էլեկտրոնային հասցեին կամ մեր ֆեյբուքյան էջին՝ Yerkir Media TV: