կարևոր
1836 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-25 23:42

Երբ այսօրվա ակցիաների արդյունքում քաղաքի խցանումների 10 բալը տեսար, արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգ հայտարարեցիր․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Երբ այսօրվա ակցիաների արդյունքում քաղաքի խցանումների 10 բալը տեսար, արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգ հայտարարեցիր․ Հայկ Մամիջանյանը՝  Փաշինյանին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարության և ընդդիմության այսօրվա ակցիաների կապի մասին։

Հայկ Մամիջանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Գերագույն դավաճանը ժողովրդի աջակցություն չափող է դարձել․․․

Բա քո վախը ով է «չափել», երբ այսօրվա ակցիաների արդյունքում քաղաքի խցանումների 10 բալը տեսար (ըստ Яндекс.Пробки հավելվածի) ու վռազ արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգը հայտարարեցիր:

Հիշեցնեմ, որ մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել շուրջ 20 հանրապետականներ»:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը դիմել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ հրավիրելով մասնակցել խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։