կարևոր
2101 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-25 23:18

Գորիսի և Սիսիանի համայնքների ղեկավարները սյունեցիների հետ այսօր այցելել են Սիսիանի պանթեոն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Գորիսի և Սիսիանի համայնքների ղեկավարները սյունեցիների հետ այսօր այցելել են Սիսիանի պանթեոն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը տասնյակ սյունեցիների հետ այսօր, Երևանից վերադառնալուն պես, այցելել են Սիսիանի պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նահատակ հերոսների հիշատակին: Նրանք այցելել են նաև Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` հանուն Սյունիքի հարատևման և հանուն սյունեցու անվտանգության աղոթք հղելու առ Աստված:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք ձախողված այցի ընթացքում մտել էր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ սակայն հոգևոր հովիվը վարչապետի պարզած ձեռքն օդում է թողել ու դուրս հրավիրել եկեղեցուց: