կարևոր
1241 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-25 20:42

ԱԺ արտահերթ նստաշրջանում իմ քայլի պատգամավորները նախատեսում են Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի լիազորություններից

ԱԺ արտահերթ նստաշրջանում իմ քայլի պատգամավորները  նախատեսում են Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի լիազորություններից

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 28-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Այս որոշմանը հավանություն տալու հարցը հաստատվել է ԱԺ խորհրդի նիստում

«Հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 8-րդ  մասի 2-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. 

Համաձայնություն տալ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է որոշման մեջ::

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանի 15 կետից բաղկացած օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ, այդ թվում՝  «Կուսակցութունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների կատարելու մասին, Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: 

Օրակարգի 15-րդ կետով Պատգամավորներն առաջարկում են քննել Մարոդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Եվ որպես հիմնավորում ներկայացնում են Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրապարակայնորեն հնչած խոսքերը: