30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի դպրոցներից մեկի աշակերտների համար «Խաղաղարարի» դաս են անցկացրել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրանք երեխաներին պատմել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջների մասին, ցույց են տվել, թե ինչպես պետք է ցուցաբերել առաջին բուժօգնությունը:
Դասին մասնակցել են նաեւ աշակերտների ծնողները եւ դպրոցի այլ ուսուցիչներ: Ի դեպ, դասասենյակում եղել են Ռուսաստանի եւ Արցախի դրոշները: