16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Իմ քայլը» խմբակցությունը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է ազատել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքէջից:
Դեռևս հստակ չէ՝ «Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին» նախագիծը, որը կարող է խորհրդարան ներկայացվել երկամսյա ժամկետում, առաջիկա արտահերթ նիստին կներկայացվի՞ քննարկման, թե՞՝ ո՛չ: Նշենք, որ այն կարող է ներառվել 2021 թվականին գումարված ԱԺ նիստերի օրակարգում:
Հավելենք, որ նախագծի հեղինակը ոչ թե կոնկրետ պատգամավորներ են, այլ խմբակցություն: