Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պրոֆեսինոալ ռինգում իր նորամուտը նշեց հաղթանակով: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Մոսկվայի «Կռիլյա սովետով» արենայում կայացած «Շամո Բոքսինգ» ընկերության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ, Տոնականյանը նոկաուտով հաղթեց բելառուս Անդրեյ Իսաևին, ով ժամանակին եղել է WBF և IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաև WBO վարկածով Ասիայի չեմպիոն: