կարևոր
2428 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-25 12:59

Իշխան Սաղաթելյանին այս անգամ հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

Իշխան Սաղաթելյանին այս անգամ հրավիրել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Իշխան Սաղաթելյանն այս փաստը որակել է, որպես իշխանությունների՝ ընդդիմությանը լռեցնելուն և Շարժումը ճնշելուն ուղղված ճղճիմ քայլ:

«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,- նշել է նա: