կարևոր
1673 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-25 11:02

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մատաղիսի և մարտական գործողությունների հարավային հատվածներում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Մատաղիսի հատվածում հայտնաբերվել է 3, իսկ հարավային ուղղությամբ 1 զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ,  մինչև այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1073 է: Դեկտեմբերի 24-ին տեղում որոշվել և բանակցության արդյունքում որոնումներ են իրականացվել նաև Մատաղիսի հատվածում: Այսօր որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն հարավային ուղղությամբ: Առայժմ բանակցություններ են ընթանում: Արդեն իսկ 1 խումբ է մեկնել Հադրութի հատված»,-մանրամասնեց Թադևոսյանը: