կարևոր
2049 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-25 10:21

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում:

Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը: