կարևոր
2169 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-25 00:39

Դատարանի դահլիճից ազատ արձակվեց նաև Գագիկ Իսագուլյանը

Դատարանի դահլիճից ազատ արձակվեց նաև Գագիկ Իսագուլյանը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: 

«Անմիջապես այսօր, երբ ես քննչական սենյակում էի գտնվում ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,- դատարանի բակում լրագրողներին ասաց նրա փաստաբանը:

Ինչպես հայտնել էինք, 2020թ. դեկտեմբերի 23-ին Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել էր բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով:

Նշենք, որ ավելի վաղ՝ հինգշաբթի, դատարանի դահլիճից ազատ էին արձակվել նաև գնդապետ Սայաթ Շիրինյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: