կարևոր
1491 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 23:00

Նիկոլը գողացավ նաեւ մեր երկրի պատմությունն ու աշխարհագրությունը դասագրքերից․ Գեղամ Մանուկյան

Նիկոլը գողացավ նաեւ մեր երկրի պատմությունն ու աշխարհագրությունը դասագրքերից․ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՂԱՑԱՎ

Նիկոլը գողացավ նաեւ մեր երկրի պատմությունն ու աշխարհագրությունը դասագրքերից։ Ծանոթ ծնողներից մեկը քիչ առաջ ահա այս բովանդակությամբ պատմություն է ուղարկել, որը ներկայացնում եմ առանց խմբագրման։

«Երեխես էլա գժվել, Հայաստանի աշխարհագրությունն են հիմա էլ անցնում, հաջորդ դասը Արցախի աշխարհագրություննա... մնաց մնաց եկավ ասումա՝ մամ որ գնամ խփեմ սրան, իմ փոխարեն դու՞ ես նստելու...ասեցի չէ՝ անչափահասների գաղութ կա... ։)))»։ Վաղը Հայաստանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում աշխարհագրության դասին ներկայացնելու են Արցախի աշխարհագրությունը։ Պատկերացնու՞մ եք ուսուցիչների վիճակը։»