կարևոր
3987 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-24 21:31

Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականների հետ, սակայն հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները

Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի կամավորականների հետ, սակայն հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Սակայն հատկանշական է, որ հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները, ովքեր պատերազմի առաջին իսկ օրվանից 400 հոգանոց ջոկատով առաջնագծում էին եւ ունեցել են 29 զոհ ու բազմաթիվ վիրավորներ:

Մեր հարցին ի պատասախան, Դաշնակցության կամավորական ջոկատից հայտնել են, որ իրենք հրավիրված չեն եղել վարչապետի հետ հանդիպմանը:

Ի դեպ, ինչպես այդ օրեին Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, ՀՅԴ «Կամավորական շարժում» Դաշնակցության կամավորական ջոկատի շնորհիվ հաջողվել էր գրավել է ռազմական կարեւոր նշանակություն ունեցող՝ Լուլասազ կոչվող բարձունքը: