Ֆուտբոլիստ, մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Հանձնաժողովի նախագահն է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Հանձնաժողովում իր թիվս այլ պաշտոնատար անձանց ընդգրկվել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը և Արկադի Անդրեասյանի որդին՝ Գիորգի Անդրեասյանը:
Արկադի Անդրեասյանը մահացել է դեկտեմբերի 23-ին: Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։