680 դիտում, 2020.12.24 20:19

Փաշինյանի հրաժարականը պահանջող ևս 17 քաղաքացի բերման է ենթարկվել

Փաշինյանի հրաժարականը պահանջող ևս 17 քաղաքացի բերման է ենթարկվել

Երևանում այսօր երեկոյան Փաշինյանի հրաժարականի պահանջով շարունակվող անհնազանդության ակցիաներին մասնակցող 17 քաղաքացի է բերման ենթարկվել: Ինչպես հայտնել էինք, ոստիկանությունը ուժ կիրառելով, բերման ենթարկեց Երևանի Տիգրան Մեծ պողոտայից՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած երթի մասնակիցներին, ովքեր «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» կոչերով հասել էին Հանրապետության հրապարակ։

Ոստիկանությունից հայտնում են, թե նրանց բերման են ենթարկել  ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևանի մի քանի փողոցներ։ Նրանք միացել են արդեն երկու օր այնտեղ գիշերող ցուցարարներին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրվա ընթացքում Կառավարության շենքի շրջափակման ակցիայի ժամանկ ոստիկանությունը բերման էր ենթարկել 69 քաղաքացի, այդ թվում Արցախի հերոսներ Շահեն Մեղրյանի և Յուրի Խաչատուրովի որդիները՝ Զինավոր Մեղրյանն ու Իգոր Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը և տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք պատերազմի առաջին իսկ պահից եղել են խրամատում։