կարևոր
494 դիտում, 5 ամիս առաջ - 2020-12-24 20:16

Անհնազանդության ակցիաներ՝ Կառավարության շենքի դիմաց․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներն արդեն որերորդ օրն է շարունակվում են: Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի շուրջը ժամը 10-ից ակցիաների մասնակիցները փորձում էին շրջափակել շենքը՝ խոչնդոտելով Կառավարության անդամների, նախարարների, վարչապետի ու փոխ-վարչապետերի ելումուտը:

Տարածքում մեծ թվով ոստիկաններ են՝ մի քանի շարքով: Ակցիաների մասնակիցների ու ոստիկանների միջեւ պարբերաբար ընդհարումներ էին տեղի ունենում, ոստիկանական ուժերը փորձում էին հեռացնել քաղաքացիներին շենքի մոտից, փողոցներից այդպիսով ազատելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան դիմաց:

Ակտիվ գործողություններին զուգահեռ եւ դրանից հետո էլ Երեւանի Հանրապետության հրապարակում հայտարարված նստացույցն է շարունակական: Իսկ ակցիաներին ելույթ ունեցողները կոչ են անում բոլոր համաքաղաքացիներին միանալ իրենց Հանուն Հայրենիքի փրկության:

Մանրամասները՝ տեսանյութում։