Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2020թ.-ի մայիսին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, նույն այս պաշտոնին, հաջորդ օրը նշանակվել՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Իսկ հունիսի 8-ին արդեն՝ ԱԱԾ տնօրեն:
Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կրթություն
2013, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2015, ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2016, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ:
2016, աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ:
2016-2018, աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ:
2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:
2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4՝ աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ:
2020 մայիսի 4 - մայիսի 5՝ մեկ օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։
2020 մայիսի 5 - հունիսի 8՝ նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն[3]: Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում[4]։
2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: