կարևոր
1239 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 18:19

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն եռակողմ հայտարարությունը․ Զախարովա

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն եռակողմ հայտարարությունը․ Զախարովա

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները դեկտեմբերի 29-ին Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա:

Ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծումը: