կարևոր
219 դիտում, 3 ամիս առաջ --> 2020-12-24 17:35

Անհնազանդության ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Անհնազանդության ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Շուրջ 500 մեքենա և բազմաթիվ քաղաքացիներ Երևանի կենտրոնում կազմակերպված կերպով փակել են ճանապարհները՝ պարալիզացնելով երթևեկությունը։

Ավելի վաղ Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել, կոչ էր արել մարդկանց այսօր՝ ժամը 17։30-ին իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ։

«Հորդորում եմ՝ Փաշինյանին հեռացնելու գործում ընտրել նրա իսկ ձեռագիրը՝ փակելով գլխավոր փողոցները, կաթվածահար անել երթեւեկությունը եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ժողովո՛ւրդ ջան, Նիկոլն այլեւս չունի իշխանություն, ֆիքսե՛ք, այս պահից ի վեր իշխանությունը պատկանում է մեզ՝ բոլորիս։ Մեկ մարդու նման ոտքի՛ կանգնենք՝ բեկում մտցնենք մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, վե՛րջ տանք տոտալ անիշխանությանը։ Թույլ չտանք` թուրք-ադրբեջանական տանդեմը, Փաշինյանի ձեռամբ, վերջնականապես լուծի իր համար պատմականորեն կնճռոտ դարձած հայկական հարցը՝ հօգուտ իրեն»,- գրել էր Թովմասյանը: