«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած դեկտեմբերի 24-ի միջոցառումներն ավարտվեցին, սակայն Հանրպետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է, վրանները տեղադրված են:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ից քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, որպեսզի շրջափակեին շենքը եւ թույլ չտային Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամները չկարողանան մուտք գործել շենք:
Այսդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել եւ նիստը կայացավ: Փոխարենը վարչապետի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գալիս ցուցարարները փակել էին ճանապարհը: Ոստիկանների օգնությամբ ճանապարհն ազատվեց եւ շարասյունը դուրս եկավ:
Ավելի ուշ քաղաքացիները երթ կազմակերպեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին: