կարևոր
1512 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-24 15:36

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Սահմանադրական դատարանի առաքելությունը երկրում օրինականության և արդարության պաշտպանության գործում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիքում ստեղծված իրավիճակին։