կարևոր
1139 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 15:25

Դուք պարտավոր եք ձեր պարտականությունները կատարել, հարուցել քրեական գործ․ Գեղամ Մանուկյան

Դուք պարտավոր եք ձեր պարտականությունները կատարել, հարուցել քրեական գործ․ Գեղամ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հասան գլխավոր դատախազության շենք։

«Ոչ մեկիս պարտքը չէ ժամանակ ծախսել, սառել, թրջվել, փողոցում ժամերով կանգնել, ոստիկանության կողմից բռնության ենթարկվել, բերման ենթարկվել, որովհետեւ այստեղ կանգնած քաղաքացիները հարկ են վճարում, որ դուք աշխատավարձ ստանաք՝ ոչ  թե տուն պահելու, այլ ՀՀ Սահմանադրությունը, օրենքները պշատպանելու համար։ Մեր պարտքը չէ գալ այստեղ ու բացատրել ձեզ ձեր իրավունքներն ու պարտականությունները»,- այս մասին հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով դատախազության բոլոր աշխատակիցներին։

Նա նշեց , որ ոչ մի երկրում քաղաքացիները գլխավոր դատախազին չեն խնդրում, որ նա կատարի իր պարտականությունները ու չծառայի Նիկոլին։

«Մենք ձեզնից չենք մուրում, մենք պահանջում ենք, որովհետեւ դուք ապրում եք մեր հաշվին։ Դուք պարտավոր եք ձեր պարտականությունները կատարել, հարուցել քրեական գործ, հանձնարարականներ տալ ՀՔԾ-ի Սասունին, ոչ թե Նիկոլը տա նրան, այլ դուք՝ գլխավոր դատախազությունը»,- հայտնեց Մանուկյանը։