20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի»,- նշել է Ջանոյանը:
Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժման որոշմամբ այսօր քաղաքացիները շրջափակել էին ՀՀ Կառավարության շենքի բոլոր մուտքերը՝ արգելելով պաշտոնյաների և կառավարության անդամների ելևմուտը: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» և այլն՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը: