կարևոր
1609 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-24 13:38

ժողովուրդը 2,5 տարի առաջ ոտքի բարձրացավ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ․ Վազգեն Մանուկյան

ժողովուրդը 2,5 տարի առաջ ոտքի բարձրացավ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ․ Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պիտի նստի բանտում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Չի կարելի այդպիսի մարդուն թողնել իշխանության։ Եթե մենք ուզում ենք գնալ քաղաքակիրթ ճանապարհով, այսինքն՝ չքանդենք պետությունը, ապա այստեղ ժողովուրդը պետք է մասնակցի։ Եթե այստեղ 100 հազար մարդ լիներ, հարցը վերջացած կլիներ։ Կան չէ՞ 100 հազար մարդիկ, որ դժգոհ են, հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդը դեպրեսիայի մեջ է. «2,5 տարի առաջ ոստքի բարձրացավ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է դուրս գալ։ Բայց ժողովուրդն այդ վիճակից դուրս կգա։ Հայաստանում ինչ-որ կատարվի, կատարվելու է ոչ թե ջոկատների միջոցով, այլ ժողովրդի միջոցով»։

Ըստ Վազգեն Մանույնաի մենք ամեն օր մի բան կորցնում ենք. պատերազմը շարունակվում է.

«Ակտիվ շրջանը վերջացավ, հիմա էլ սողացող օկուպացիան։ Մենք արդեն կորցրինք հսկայական տարածքներ, կորցրինք հազարավոր երիտասարդներ, կորցրինք պատիվն ամբողջ աշխարհում, կորցրինք ինքնավստահությունը, շարունակում ենք կորցնել ու կորցնելու ենք ավելի շատ»։