07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Արկադի Անդրիասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։