կարևոր
1046 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-24 12:39

Թրամփը սպառնում է Իրանին

Թրամփը սպառնում է Իրանին

Գերտերության դեռեւս գործող նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին:

Սոցցանցերում Թրամփը գրել է, որ Բաղդադում անցած շաբաթվա վերջին ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման հետեւում կանգնած է Իրանը: Հրապարակելով չպայթած 3 հրթիռի լուսանկար՝ ԱՄՆ նախագահը պնդել է, որ դրանք պատկանում են Իրանին:

Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով դեսպանատան շենքն աննշան վնասվել էր, տուժել էր իրաքցի մեկ զինվորական:

«Այժմ մենք լսում ենք Իրաքում ամերիկացիների վրա լրացուցիչ հարձակումների մասին խոսակցություններ: Ընկերական խորհուրդ Իրանին. եթե անգամ մեկ ամերիկացի սպանվի, ես Իրանին պատասխանատվության կենթարկեմ: Լավ մտածեք»,-գրել է Թրամփը, որը հունվարին ավարտում է պաշտոնավարումը:

Թեհրանից արդեն արձագանքել են: Արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է մեղադրանքը՝ ասելով, որ այս կերպ Թրամփը փորձում է շեղել ուշադրությունը Նահանգներում ունեցած իր ձախողումներից: