կարևոր
526 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-24 12:22

Պատերազմի մասնակիցների համար ճանապարհային խախտումների վարչական տույժերը կչեղարկվեն

Պատերազմի մասնակիցների համար ճանապարհային խախտումների վարչական տույժերը կչեղարկվեն

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատված նախագծի համաձայն՝ չեղարկվում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը:

«Առաջարկվում է 2 կարգավորում. Առաջինը մի շարք խխտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նխագաիծն արդեն պատրաստ է: Երկրորդ  կարգավորումը այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող  ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որի կիրառումն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասել է փոխոստիկանապետ Արա Վիդանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատել է. «Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթեւեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ածայրահեղ անհրաժեշտությունից կախված երթեւեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք: Մենք բախվելու ենք մի խնդրի հետ, ցավոք սրտի նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Մենք պետք է կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել եւ դա պաշտոնապես հաստատել: Կարեւոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի: Այս համատեքստում պետք մտածենք նաեւ կամավորականների մասին եւ նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնել»: