04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման է ենթարկել կառավարության շենքի մուտքերը շրջափակած «Հայրենիքի փրկության» շարժման ներկայացուցիչներին: Նրանք հայտարարել էին, որ թույլ չեն տալու գործադիրի անդամներին դուրս գալ կառավարության շենքից, սակայն վարչապետին հաջողվել է հեռանալ:
Շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այս կառավարությունը հակահայկական, հակաազգային կառավարություն է, որի գործունեությունը չի բխում մեր ժողովրդի շահերից, այն րոպե առաջ պետք է տուն գնա:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ դիմել է կառավարության անդամներին՝ նշելով, որ նրանք Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վնաս են:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության» շարժման անդամները առավոտյան ժամը 10-ից էին շրջափակել կառավարության շենքը՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ վարչապետն ու կառավարության անդամները մասնակցեն նիստին: Սակայն ոստիկաններն իրենք էին փակել բոլոր մուտքերը, Տիգրան Մեծի պողոտայից դեպի Մելիք Ադամյան փողոց ապահովել էին միայն կառավարության անդամներին սպասարկող մեքենաների շարժը: Արդյունքում վարչապետին ու նախարարներին հաջողվել էր մտնել շենք ու նիստ գումարել: