կարևոր
1925 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-24 11:06

Դատարանը անհիմն համարեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը

Դատարանը անհիմն համարեց Գորիսի քաղաքապետի նկատմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը

Քիչ առաջ Երևան քաղաքաի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ համարելով, որ քննչական կոմիտեի բերած մեղադրանքում հիմքեր չկան: Դատարանը որոշեց Քննչական կոմիտեի վարչության պետի միջնորդությունը մերժել հիմքերի բացակայությամբ, տեղեկացրեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց: Շտապ պիտի մեկնեմ Գորիս, որպեսզի հասկանանք ինչ ենք կարողանում անել մեր գյուղերը պաշտպանելու համար»,- ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: